ԱՄՆ-ը պատրաստվում է տասնայակից ավել ռուս դիվանագետներին վտարել Վաշինգտոնից ու Նյու Յորքից․ CNN
Քաղաքական
12:18 15/04/2021
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստվում է տասնայակից ավել ռուս դիվանագետներին վտարել Վաշինգտոնից ու Նյու Յորքից․ CNN

Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի ֆիզիկական անձանց և սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի այսօր, ինչպես նաև ԱՄՆ-ից մեկ տասնյակ ռուս դիվանագետների կարտաքսի՝ ի պատասխան կիբեր հարձակումների և ընտրություններին միջամտության։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ծրագրերին ծանոթ երկու աղբյուրների:

Նշվում է, որ վտարվող ռուս դիվանագետները գտնվում են Վաշինգտոնում և Նյու Յորքում, և նրանք 30 օրում պետք է լքեն երկիրը:

Պատժամիջոցների թիրախը կլինեն հետախուզական և պետական պաշտոնյաները և կիբեր հարձակումներում ներգրավված անձինք:

Այդ գործողությունների տարածումը կանխատեսվածից ավելի երկար է տևել այն պատճառով, որ Սպիտակ տունը գոհ չէր Պետդեպարտամենտի սկզբում ներկայացրած տարբերակներից և ցանկանում էր ավելի ընդլայնված պատժամիջոցներ կիրառել:

Մեկ այլ աղբյուր CNN-ին ասել է, որ հինգշաբթի վարչակազմը նախատեսում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ և համակարգում է այն եվրոպական դաշնակիցների հետ:

Placeholder
ԱՄՆ-ը պատրաստվում է տասնայակից ավել ռուս դիվանագետներին վտարել Վաշինգտոնից ու Նյու Յորքից․ CNN