Այսօր տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
Տարածաշրջան
10:42 15/04/2021
Հայաստան

Այսօր տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

Այսօր՝ ապրիլի 15-ին տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` պահանջելով վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։

Երևանում ակցիային տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Նույն օրը մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը։

Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր պահվում են իրենց բանտերում՝ խախտելով Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը:

HRW-ը վերջերս հրապարակած իր հոդվածում հաստատել է, որ Ադրբեջանն ապօրինի կերպով պահում է հարյուրավոր հայ ռազմագերիներ:

The Stream-ը հոդված է հրապարակել, որում ներկայացված է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու բռնությունները:

Ակցիայի մասնակիցները կշարունակեն ցույցը Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով հարկադրել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին և վերադարձնել բոլոր հայ պատանդներին:

Պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները՝ չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի:

Placeholder
Այսօր տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով