Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան
Մշակույթ
11:43 16/04/2021
Հայաստան

Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան

«Ունենք ահռելի ժառանգություն, որ թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում: Խոսում ենք շուրջ 1500 պատմամշակութային արժեքների մասին»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա նշեց, որ ԱԳՆ գործընկերների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում են անելիքները, հրատապ արձագանքում մարտահրավերներին, նոր իրողություններին:

«Մենք ունենք համակարգված քաղաքականություն վարելու խնդիր, մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ազգային հանձնաժողովի շրջանակներում գործողությունների պլան, քայլ առ քայլ իրականացնում ենք»,- ասաց փոխնախարարը:

Ա. Խզմալյանի խոսքով, այսօր կանգնած ենք նոր մարտրահրավերների առջև, որոնք վերաբերում են ոչ միայն Արցախում մեր մշակութային ժառանգությանը, այլև Հայաստանի ներսում  պատամշակութային կոթողների, արժեքների հանդեպ հանրային վերաբերմունքին, դրանց ընկալման մակարդակին:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 27-ին Մատենադարանում տեղի կունենա «Բարդ անցյալներ, բազում ապագաներ մարտահրավերների հանգույցում» խորագրով  համաժողով, որին կմասնակցեն ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը, համակողմանիորեն կքննարկեն բոլոր խնդիրները:
 

Placeholder
Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան