Դատախազությունը՝ «քիթ մտցնողների» միության ստեղծման լուրի մասին
Իրավունք
10:25 16/04/2021
Հայաստան

Դատախազությունը՝ «քիթ մտցնողների» միության ստեղծման լուրի մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Ժողովուրդ» թերթի այն հրապարակմանը, ըստ որի  դատախազությունն ինչ֊որ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել մասնավոր խուզարկուական գործունեության թույլատրման մասին, ինչով, իբր, ստեղծվում է մարդկանց մասնավոր կյանքում «քիթը մտցնողների» միություն։

«Տեղեկատվությունը իրականության հետ որևէ կապ չունի։ Դատախազությունը նման օրենքի նախագիծ չի մշակել»,- մասնավորապես նշել է նա՝ ավելացնելով, որ օրինագծի հեղինակ Արթուր Դավթյանը ոչ թե դատախազն է, այլ պատգամավոր։
 

Placeholder
Դատախազությունը՝ «քիթ մտցնողների» միության ստեղծման լուրի մասին