Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
20:00 16/04/2021
Հայաստան

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Placeholder
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել