Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը՝ Նովի Սադի մրցաշարում
Սպորտ
13:13 16/04/2021
Հայաստան

Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը՝ Նովի Սադի մրցաշարում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում երեկ մեկնարկել է Third Saturday Mix 201 միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 10 երկների 21 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են պատանի միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։

Երեկ տեղի են ունեցել մրցաշարի 1-ին և 2-րդ տուրի պարտիաները։ 1-ին տուրում մեր երկու շախմատիստները հաղթանակ են տոնել։  2-րդ տուրում Դավթյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Ղարիբյանը՝ պարտվել։

Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը։

Placeholder