Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը
Սպորտ
18:33 16/04/2021
Հայաստան

Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը

Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 17 –ին,  Շվեյցարիայի Բազել՝ Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ 

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն մեր մարմնամարզիկների արդյունքները, բայց հաճելի է այն փաստը, որ գլխավոր մարզիչը բազմամարտիկների դերում վստահել է տակավին երիտասարդներ  Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Առանձին գործիքների վրա հանդես կգան  Արթուր Դավթյանը / նժույգ թափեր և հենացատկ / , Վահագն Դավթյանը  և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Բազմամարտում, մեդալներից  բացի, չեմպիոնը և փոխչեմպիոնը կստանան օլիմպիական ուղեգիր: Հավելենք նաև, որ լավագույնների  խմբում հայտնվող  որոշ մարզիկներ արդեն ունեն խաղեր մեկնելու արտոնագիր: Ուստի վեր կբարձրանան նրանց հաջորդող տեղերում հայտնվող մարզիկները: Ասել կուզենք, որ հնարավոր է տասնյակ մտնողները ստանան Տոկիո մեկնելու բաղձալի ուղեգիր:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Բազելում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ մարզչի դերը վստահվել է Հայկ Նազարյանին:

Placeholder