17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:15 17/04/2021
Հայաստան

17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Առողջացել է 1056 մարդ։ Մեկ օրում մահացել է 33 մարդ։ Նրանցից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Մահվան ևս 978 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4837 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում։

Placeholder
17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է