17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Առողջություն
12:26 17/04/2021
ԼՂՀ

17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2599 դեպք: Կատարվել է 23 037 թեստավորում:

Placeholder
17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք