Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Քաղաքական
16:46 17/04/2021
Տարածաշրջան

Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը

Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին «Associated Press»-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ իրանական կողմի, խոսքը 43-ամյա իրանցի Ռեզա Քարիմիի մասին է: Նա փախել է երկրից և հայտնվել միջազգային հետախուզման մեջ:

Թեհրանը չի պարզաբանում, թե ինչպես է նրան հաջողվել կազմակերպել դիվերսիան, և արդյոք նա իսկապես գործել է Իսրայելի հետ համաձայնեցված:

Ըստ ԶԼՄ-ների, ապրիլի սկզբին Նաթանզում կատարված դիվերսիայի հետևանքով պայթուն է եղել: Թեհրանը հավաստիացրել է, որ արագ վերականգնել են միջուկային կենտրոնի աշխատանքը, ինչպես նաև հասել են ուրանի հարստացման 60%-ի մակարդակին:

Ենթադրվում է, որ դիվերսիայի հետևում կանգնած է Իսրայելը, սակայն վերջինս չի մեկնաբանում այս վարկածը:

Placeholder
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը