Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
Առողջություն
18:41 17/04/2021
Աշխարհ

Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից

Ֆրանսիայում թրոմբոզից ութ մարդ է մահացել ՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը (ANSM):

Ապրիլի 8-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է այս դեղամիջոցի ավելի քան 2,72 միլիոն պատվաստում:

Ապրիլի 2-ից ապրիլի 8-ը հանրապետությունում հայտնաբերվել է թրոմբոզի ատիպիկ տեղայնացման ինը նոր դեպք և մեկուսացված տարածում ունեցող ներանոթային մակարդման երկու դեպք:

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում AstraZeneca- ով կորոնավիրուսի վարակի դեմ բնակչությանը պատվաստելու արշավի մեկնարկից ի վեր արձանագրվել է թրոմբոզի 23 դեպք: Նրանցից ութի մոտ այն ճակատագրական է եղան:

 

Placeholder
Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից