Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից
Աշխարհում
19:53 17/04/2021
Աշխարհ

Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից

Սկսվել է սեզոնային ալերգիայի շրջանը: Ալերգոլոգ-իմունոլոգ,  հաղորդավար Ալեքսեյ Բեսմերտնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, թե ինչպես «թեթև տանել»։

Ապրիլին արձանագրված ալերգիկ ռեակցիաների ալիքը կապված է ծառերի փոշոտման սեզոնի սկզբի հետ: Բժիշկը բացատրել է, որ շատերը սկսում են ցույց տալ պոլինոզի (բուսական) տենդի ախտանիշներ`սեզոնային ռինոկոնյուկտիվիտ:

«Սա ալերգիկ ռեակցիա է ծաղկափոշու նկատմամբ: Ախտանշանները բավականին ակնառու են, դրանք ներառում են հարբուխ, քթի և աչքերի ուժեղ քորի առաջացում և արցունքահոսություն: Այս ախտանիշները չեն վերանում մի քանի օրից, ինչպես վիրուսային վարակները, երկար  են անհանգստացնում»,-ասել է Բեսմերտնին:

Ըստ բժշկի, նման իրավիճակում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության, որպեսզի մասնագետը կարողանա ընտրել խնդրի լուծման համապատասխան միջոց: 

Նա նաև բացատրել է, թե էլ ինչ պետք է անել, եթե հնարավոր չէ մասնագետի օգնությանը դիմել, այն է՝ ինքնուրույն օգտագործել  երկրորդ սերնդի հակագեստամինային դեղամիջոց, որը համապատասխանում է հիվանդի տարիքին։

«Կարելի է լվանալ դեմքը, ողողել քիթն ու բերանը՝ ծաղկափոշուց մաքրելու համար:Հնարավորինս խուսափել ծաղկափոշուց՝ հատկապես բնակարան դրա ներթափանցումից.  հարկավոր է փակել պատուհանները և պարբերաբար թաց մաքրում իրականացնել: Երբ դրսում շատ ծաղկափոշի կա, պետք է ծառերից հեռու մնալ »,-խորհուրդ է տվել  ալերգոլոգ-իմունոլոգը:
 

Placeholder
Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից