Ռաուլ Կաստրոն հրաժարական է տվել Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից
Քաղաքական
10:59 17/04/2021
Աշխարհ

Ռաուլ Կաստրոն հրաժարական է տվել Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից

Ռաուլ Կաստրոն որոշել է հրաժարվել Կուբայի իշխող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կոմունիստական կուսակցության կենտրոնական մարմնից հաղորդել  են «Գրանմա» թերթին:

Նշվում է, որ 89-ամյա բանակի գեներալը երկրի վերահսկողությունը փոխանցում է մի խումբ պատրաստված ղեկավարների, որոնք հեղափոխությանը հավատարմության տասնամյակների փորձառություն ունեն:

«Ես խորապես հավատում եմ իմ հայրենակիցների օրինակելիության, ըմբռնման ուժին և արժեքին և քանի դեռ ես ապրում եմ, պատրաստ կլինեմ պաշտպանել հայրենիքը, հեղափոխությունն ու սոցիալիզմը»,- Կաստրոյի խոսքերը մեջբերել է պարբերականը:

Կաստրոն 2008-2018 թվականներին եղել է պետության, կառավարության ղեկավարը և Կուբայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: 2011 թվականից նա նաև երկրի իշխող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն էր:
 

Placeholder
Ռաուլ Կաստրոն հրաժարական է տվել Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից