Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
Քաղաքական
11:34 17/04/2021
Հայաստան

Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ

Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝  ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,-դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում։  

Placeholder
Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ