17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Տարածաշրջան
17:36 17/04/2021
ԼՂՀ

17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա  ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։

Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։ 

Placeholder
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն