17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն
Տարածաշրջան
11:57 17/04/2021
ԼՂՀ

17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն:  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: 

Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել. 1542: Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներր:

Placeholder
17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն