ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դեղերի երեք շուկա
Տնտեսություն
15:50 19/04/2021
Հայաստան

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դեղերի երեք շուկա

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Հանձնաժողովից հայտնում են, որ ուսում­նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:

Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝

M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,
C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,
J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը:  Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ:

Placeholder
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դեղերի երեք շուկա