Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստվածների համար հակամարմնի արագ թեստ
Աշխարհում
12:38 19/04/2021
Աշխարհ

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստվածների համար հակամարմնի արագ թեստ

«Рапид БИО» ընկերությունը՝ «Авивир»-ի հետ միասին Ռուսաստանում գրանցել է առաջին արագ թեստը՝ պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները հայտնաբերելու համար։ Այս մասին գրում է Ria-ն։

Նշվում է, որ 96 տոկոս հուսալիությամբ նման ուսումնասիրության արդյունքը պատրաստ կլինի 15 րոպեում, և դրա անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կաթիլ արյուն:

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Ռուսաստանում ավելի քան ութ միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ: Առողջապահության նախարարությունը գրանցել է երեք պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V»,  «ԷպիՎակԿորոնա», «ԿովիՎակ»։
 

Placeholder
Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստվածների համար հակամարմնի արագ թեստ