19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:13 19/04/2021
Հայաստան

19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2176 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Առողջացել է 1551 մարդ: Մեկ օրում մահացել է 19 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով: Մահվան ևս 982 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4877 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 937603 թեստավորում:

շ

 

Placeholder
19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է