ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը
Քաղաքական
14:14 19/04/2021
Աշխարհ

ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Վեհաժողովը օրակարգում հաստատեց ընթացիկ հարցերի տակ «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկման անցկացումը, որին համաձայնություն էր տվել ԵԽԽՎ Բյուրոն։

Քննարկման անցկացմանը դեմ հանդես եկավ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը՝ պահանջելով քվեարկություն։ Ըստ Սեիդովի, «այս կարգի թեմաները փորձ են  օգտագործել ԵԽԽՎ-ն  ոչ ճիշտ ուղղությամբ, Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին ու արդեն լավագույնն անում է խաղաղության համար»։ 

Վեհաժողովում քվեարկության արդյուքնում՝ 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայներով քննարկման անցկացումը հաստատվեց Վեհաժողովի կողմից։
 

Placeholder
ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը