Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
Օրվա թեմա
09:15 19/04/2021
Հայաստան

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է  արձանագրել։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող  խաչքարերից  երկուսը  ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ`  հուշարձանների պետական ցուցակում և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

 

Placeholder
Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել