Սննդային թունավորման հետևանքով տուժած մյուս երեխայի վիճակը բավարար է
Առողջություն
17:37 20/04/2021
Հայաստան

Սննդային թունավորման հետևանքով տուժած մյուս երեխայի վիճակը բավարար է

Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով   «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նրա փոխանցմամբ,  երեխան բուժօգնություն է ստանում  համալսարանական հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում:

Հիշեցնենք, որ նույն դեպքով պայմանավորված  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն անցնում են համալիր հետազոտություններ և շարունակում են բուժօգնություն ստանալ:

 

Placeholder
Սննդային թունավորման հետևանքով տուժած մյուս երեխայի վիճակը բավարար է