Գետահովիտում թունավորվածների վիճակը գնահատվում է բավարար
Առողջություն
12:44 20/04/2021
Հայաստան

Գետահովիտում թունավորվածների վիճակը գնահատվում է բավարար

Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նրա փոխանցմամբ, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է  անհրաժեշտ բժշկական օգնություն: 

Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է  տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Placeholder