Ռուսական ինքնաթիռները Սիրիայում  ոչնչացրել են շուրջ 200 գրոհայինի
Քաղաքական
11:24 20/04/2021
Աշխարհ

Ռուսական ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են շուրջ 200 գրոհայինի

Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Պալմիրա քաղաքից հյուսիս-արևելք ընկած հատվածում հայտնաբերված ահաբեկչական բազային՝ ոչնչացնելով շուրջ 200 գրոհայինի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխադմիրալ Ալեքսանդր Կարպովին:

Նրա խոսքով ՝ ռուս զինվորականները տեղեկություն են ստացել այն մասին, որ գրոհայինները քողարկված բազա են ստեղծել Պալմիրայից հյուսիս-արեւելք: Այս տեղեկությունը հաստատելուց հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մի քանի ուղղությամբ հարձակվել են օբյեկտի վրա: Արդյունքում, ըստ Կարպովի, ոչնչացվել է ահաբեկիչների երկու թաքստոց, ծանր գնդացիրներով 24 պիկապ և  զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու համար նախատեսված մոտ 500 կգ բաղադրիչներ:

Կարպովը նշել է, որ ոչնչացված հենակետում ահաբեկիչները գրոհայիններ են վարժեցրել Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչություններ իրականացնելու համար և պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Նա նաև հայտնել է, որ գրոհայինները նախապատրաստում են ահաբեկչական ակտեր և հարձակումներ Սիրիայի խոշոր քաղաքների պետական հաստատությունների վրա՝ նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
 

Placeholder
Ռուսական ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են շուրջ 200 գրոհայինի