Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Մեր հիշողությունը մի տեսակ ադապտացվել է արդեն «Երկիր ՀԺ» 24-ժամյա շրջափուլին, արագ ամեն ինչ մոռանում ենք, հետո զարմանում ու վրդովվում...
Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ռուսների քվեարկության վերաբերյալ մի փաստ հիշեցնեմ, որը կարծես թե մոռացել են բոլորը. ՀՀ իշխանությունները հրաժարվել են գերիների հարցով Ադրբեջանի հետ բանակցելուց և այդ խնդրի լուծման պատասխանատվությունը հանձնել ռուսական կողմին։
Ռուսներն են բանակցում մեր գերիների վերադարձի համար։
Հիմա հարց. գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել։
Կրկնում եմ. բանակցողը ռուսներն են և հենց ՀՀ իշխանություններն են ռուսներին պատվիրակել այդ հարցով զբաղվելու։
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին»։