Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների  պաշտպանությանը
Քաղաքական
18:41 21/04/2021
Հայաստան

Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանի փաստաբաններ՝  Ժիրայր Ղարագյոզյանն ու Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը:

Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը:»։

 

Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի...

Опубликовано Erik Aleksanyan Среда, 21 апреля 2021 г.

 

Placeholder
Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը