Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Յուվենտուսի» նախագահ. Սուպերլիգան անգործունակ է՝ առանց Պրեմիեր լիգայի ակումբների
Թուրինի «Յուվենտուսի» նախագահն ու Սուպերլիգայի փոխնախագահ Անդրեա Ագնելին կարծում է, որ Պրեմիեր լիգայի ակումբների հեռանալուց հետո նոր մրցաշարի նախագիծն անգործունակ է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ճիշտն ասած, ակնհայտ է, որ անհնար է առանց Պրեմիեր լիգայի ակումբների արդյունավետություն ապահովել»,-ասել է Ագնելին։
Ապրիլի 19-ի գիշերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Չելսի», «Տոտենհեմ», իսպանական «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», ինչպես նաև իտալական «Ինտեր», «Միլան» և «Յուվենտուս» ակումբները հայտարարեցին, որ Սուպերլիգային մասնակցության հայտ են ներկայացրել։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինն ասել է, որ ակումբներն և ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն Սուպերլիգային, չեն կարող մասնակցել ազգային առաջնություններին և միջազգային մրցաշարերին։