Գրականության և արվեստի թանգարանում կբացվի Գրիգոր Զոհրապին նվիրված ցուցադրություն
Մշակույթ
17:46 21/04/2021
Հայաստան

Գրականության և արվեստի թանգարանում կբացվի Գրիգոր Զոհրապին նվիրված ցուցադրություն

Ապրիլի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Գ. Զոհրապի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, հայկական հարցի և բարեփոխումներԻ վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր :

Մուտքն ազատ է:

Հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվեց է1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

Նա ծնվել է 1861թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում:  Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

 

Placeholder