21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Առողջություն
11:30 21/04/2021
Հայաստան

21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում երեկ կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5835 քաղաքացու հետազոտություն, որից 734-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2618  դեպք: Կատարվել է 23 290 թեստավորում:
 

Placeholder
21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք