Կայացել է Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ հանդիպումը
Քաղաքական
19:17 21/04/2021
Հայաստան

Կայացել է Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ հանդիպումը

 Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում  է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը  հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված հարթակի:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: Տիգրան Սամվելյանն իր գործընկերներին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրությունը և վերջինիս կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳՆ Եվրոպայի վարչությանը պետը գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման հանգամանքի վրա։

Placeholder
Կայացել է Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ հանդիպումը