Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր պաշտպանյալի նկատմամաբ իրականացվող գործողությունները։
«Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին...
Մ. Զաքարյանի տանն ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել!!!
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։
Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»։
Ավելի վաղ փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ Մ. Զաքարյանին ոստիկանություն են տանում մի քանի ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ։ Մեղրիի քաղաքապետին թույլ չեն տվել ոստիկանություն գնա իր մեքենայով, խոչընդոտել են Զաքարյանի պաշտպանության իրավունքին։
Հիշեցնենք, որ Սյունիքում, մեղմ ասած, վատ ընդունելության արժանացած Նիկոլ Փաշինյանը ԱԱՇ տնօրենին, ոստիկնապետին երեկ կանչել էր Սյունիք ու խորհրդակցություն հրավիրել, որ ընթացքում հրահանգել է հասարակության համար տեսանելի կերպով պատժել մեղավորներին։