40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Իրավունք
12:12 22/04/2021
Հայաստան

40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը փաստաբան Գայանե Պապոյանի հետ արդեն 40 րոպե ՀՀ Քննչական կոմիտում է, սակայն որևէ մեկը դեռ չի բացատրել, թե ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակներում, արդյոք Մ. Զաքարյանը պետք է մասնացի որևէ գործողության, թե ոչ: ՔԿ-ից ուղիղ եթերով ասաց փաստաբան Գայանե Պապոյանը:

«Մենք դեռևս համբերատար սպասում  ենք, թեև պարտավորություն չունենք էլ, քաջ գիտակցում ենք, բայց պարոն Զաքարյանը բարի կամք է դրսևորում, ասում է՝ կսպասենք ինչքան որ պետք է, տեսնենք՝ որն է խնդիրը»,- նշեց պաշտպանը:

«Իրավապահներից խուսափելու խնդիր չունեմ»,- ասաց Մխիթար Զաքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում, մեղմ ասած, վատ ընդունելության արժանացած Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին, ոստիկնապետին երեկ կանչել էր Սյունիք ու խորհրդակցություն հրավիրել, որ ընթացքում հրահանգել է հասարակության համար տեսանելի կերպով պատժել մեղավորներին։

Placeholder
40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան