Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։
Այս մասին տեղեկացնում է Գորիսի քաղաքապետ Իրինա Յոլյանն ու մանրամասնում, որ ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։
«Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ»,-ասված է փոխքաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
