Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
17:45 22/04/2021
Հայաստան
Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին. Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, iLur.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, մեկնաբանել է.
«Սադիզմի լպիրշագույն դրսևորում.
Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»։
Placeholder