Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
Քաղաքական
14:59 22/04/2021
Հայաստան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան

«Հենց հիմա ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, մեղադրանքն անհիմն է, ապօրինի, խուլիգանության հոդվածով է, 2-րդ, թե 3-րդ մասով, ինչը բացարձակ անհեթեթություն է հատկապես իր հետ կապված»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Նա նշեց, որ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել:

«Չի ստացվելու: Այս առիթով ուզում եմ ասել, որ այսօր ժամը 18:30-ին հանրահավաք ենք հրավիրում Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ, կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Վ.Հակոբյանը:

Խոսելով շուռնուխցի Արարատ Աղաբեկյանին քննչական կոմիտե բերելու կադրերի մասին, նա ասաց. «Արարատ Աղաբեկյանը երեք պատերազմի մասնակից է, վերջին պատերազմի ժամանակ ամիսներ շարունակ տուն չի եկել, խրամատից դուրս չի եկել: Ունի առողջական խնդիրներ: Այս տականքները սա չեն մարսելու: Ես ասում եմ սա  ոստիկաններին, քննիչներին, ովքեր դա իրականացրել են Նիկոլին հաճոյանալու համար»:

Նա կարծում է, որ  Արարատ Աղաբեկյանին էլ կձերբակալեն:

Placeholder
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան