Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան
Քաղաքական
15:22 23/04/2021
Հայաստան

Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան

«Ես անկեղծ հույս ունեմ, որ առաջիկայում տեղի կունենան նոր ընտրություններ, արդյունքում՝ նոր իշխանություն կձևավորվի, և այս իշխանությունների կատարած անհեթեթ, անտրամաբանական քայլերն ու դրանց բերած մղձավանջը կդադարի»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, Հայաստանում գործող իշխանությունը փորձում է սահմանափակել անգամ Հայոց ցեղասպանության թեմայի արդիականությունը, և դրա պատճառն այն է, որ նա ճանապարհներ է որոնում Թուրքիայի հետ մերձեցման։

«Դա արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, հակառակը՝ դրա շուրջ բացահայտ քարոզչություն է իրականացվում։ Ուստի այդ մերձեցման քաղաքականության համատեքստում հնարավոր խոչընդոտող գործոնները, մեր պատմական հիշողությունը փորձում են չեզոքացնել։ Ես հուսով եմ, որ այս իշխանությունը կզրկվի իշխանությունից, և այս մղձավանջը կավարտվի։ Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար»,- շեշտեց նա։
 

Placeholder
Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան