Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների գործով ապօրինի ձերբակալված Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը ոչ իրավաչափ է համարել Ա. Խաչատրյանի ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը, ով նույնպես ձերբակալվել էր Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների գործով։
նոլիկի ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի...
Posted by Benik Galstyan on Thursday, 22 April 2021