ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Քաղաքական
16:17 23/04/2021
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» ( անցանկալի անձ)  է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև  մայիսի 15-ի օրվա ավարտը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով գերատեսչության կողմից հրապարակված հայտարարությանը:

Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ:

«Դեսպանին ասվել է, որ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման Լեհաստանի սադրիչ գործողությունների, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել: Նրանք մինչև 2021 թվականի մայիսի 15-ի օրվա ավարտը պետք է լքեն Ռուսաստանի դաշնության տարածքը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել