23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
Տարածաշրջան
17:43 23/04/2021
ԼՂՀ

23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

Placeholder
23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին