Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին և զոհերի հիշատակին։ Գրառմանը կից նա հրապարակել է Հայոց ցեղասպանության սիմվոլներից մեկի՝ անմոռուկի լուսանկարը։
«Անմոռուկը խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ... ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով: Նրանք, որոնք ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել են նրանց երկրորդ տունը: Եվ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք ...»,- գրել է Մարտիրոսյանը:
Մեկ այլ հայ հումորիստ՝ Միխայիլ Գալուստյանն էլ գրել է.
«1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչ ձերբակալվեց և հետագայում սպանվեց: Այսպիսով, հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, կորցրեց մտավոր վերնախավի մեծ մասը: Այս իրադարձությանը հաջորդեցին էթնիկ հայերի սպանությունները և վտարումները, ինչը ստացել է «Հայոց ցեղասպանություն» անվանումը»։