Միլանում մահացել է երգչուհի Միլվան
Մշակույթ
18:30 24/04/2021
Աշխարհ

Միլանում մահացել է երգչուհի Միլվան

81 տարեկան հասակում Միլանում մահացել է իտալացի հայտնի երգչուհի և թատրոնի դերասանուհի Միլվան (Մարիա Իլվա Բիոլկատի), փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Իր 50-ամյա կարիերայի ընթացքում Միլվան թողարկել է 173 ստուդիական ալբոմ, կենդանի ձայնագրություն և կոմպիլյացիա, որոնք ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 80 միլիոն օրինակով:

Նա նաև հասցրել է բազմաթիվ հյուրախաղեր իրականացնել Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:

Երգչուհին աշխատել է այնպիսի հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների հետ, ինչպիսիք են Էննիո Մորիկոնեն, Ֆրենսիս Լեյը, Միկիս Թեոդորակիսը և այլք:

Երգչուհին 15 անգամ մասնակցել է Սան Ռեմոյի Իտալական երգի փառատոններին, որոնցում երկու անգամ գրավել է երկրորդ տեղը, իսկ չորս անգամ ՝ երրորդը: Վերջին անգամ երգչուհին «Արիստոն» կինոթատրոնի և համերգասրահի բեմում էր հայտնվել 2007 թվականին: 2010 թվականին Միլվան հայտարարել է իր ստեղծագործական կարիերայի ավարտի մասին:

2018-ին իտալական երաժշտության և թատրոնի աստղին շնորհվել է «Կարիերայի համար» փառատոնի մրցանակ, որը ստացել է դուստրը՝ Մարտինա Կորնատին:

Placeholder