Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին
Քաղաքական
19:38 24/04/2021
Աշխարհ

Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագով Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, մենք հավատարիմ ենք նրանց,  ովքեր պայքարում են անարդարության դեմ աշխարհի ցանկացած վայրում և ամենուր: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ու հիշում ենք, թե ինչպես են նրանք մահացել:

Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին։ Ինչպես ես ասացի 2019 թ.-ին, երբ ցեղասպանությունը ճանաչելու և ոգեկոչելու մեր բանաձևը ընդունվեց Սենատում, որպես մարդ՝ մենք չպետք է անտեսնեք այլոց տառապանքներ, դա այն չէ, ինչի համար մենք կանգնած ենք որպես ազգ:

Ես մեծապես ոգեշնչված եմ հայ համայնքի նվիրումով`ապահովելու ցեղասպանության ճանաչումը որպես պատմության անվիճելի փաստ: Այսօր մենք հարգում ենք 1,5 միլիոն անմեղ մարդկանց հիշողությունները, ովքեր սպանվել են, սովամահ եղել և բռնությամբ հանվել իրենց հայրենիքից։
Միայն ճանաչման և հասկացողության միջոցով մենք կարող ենք դասեր քաղել պատմության ամենամութ ժամերից: Եկեք միասին կառուցենք ավելի խաղաղ ապագա»,-ասում է Բոբ Մենենդեսը։

Նշենք, որ Մենենդեսը հսկայական աշխատանք է տարել՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ 

Այսօր սպասվում է նախագահ Բայդենի հայտարարությունը, որում ակնկալվում է, որ նախագահը կօգտագործի ցեղասպանություն բառը՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնավարման ժամանակ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Placeholder