Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը․ Ֆրանսիայի Սենատի նախագահ
Քաղաքական
17:03 24/04/2021
Հայաստան

Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը։ Երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը, հատուկ պատասխանատվություն են կրում»,- այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որը մասնակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին։

Լարշեն նշեց, որ մինչ Հայաստան այցը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը ներկայացնում է Ֆրանսիան ու Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։

2022-ի առաջին կիսամյակում Ֆրանսիան, Լարշեի խոսքերով, նախագահելու է Եվրոպական միությունում։

«Նախագահությունն ավելի ենթադրում է գործադիրի գործունեություն, բայց այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու և ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԵՄ-ի մյուս երկրների։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ մենք նախատեսում ենք հենց Ֆրանսիայի Սենատում կազմակերպել համաժողով՝ նվիրված անվտանգությանն ու պաշտպանությանը»,- ասաց Ժերար Լարշեն։

 

Placeholder
Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը․ Ֆրանսիայի Սենատի նախագահ