Փայլան. Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը
Քաղաքական
18:37 24/04/2021
Հայաստան

Փայլան. Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ում:

Հայ պատգամավորը մասնավորապես գրել է.

«Հայոց ցեղասպանությունն իրագործվել է այս հողերի վրա և արդարությունը կարելի է վերականգնել միայն այստեղ։

Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը։

Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանք 106 տարի արդարության են սպասում»։

Placeholder
Փայլան. Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը