Առանց ճանաչման հաշտություն գոյություն չունի․ Բունդեսթագի պատգամավոր
Քաղաքական
15:27 24/04/2021
Հայաստան

Առանց ճանաչման հաշտություն գոյություն չունի․ Բունդեսթագի պատգամավոր

Այսօր նշվում է 20-րդ դարի առաջին համակարգային պլանավորված ցեղասպանության հիշատակի օրը. 106 տարի առաջ շուրջ 1.5 միլիոն հայ և այլ քրիստոնյա փոքրամասնություններ դաժանաբար սպանվեցին և տեղահանվեցին իրենց հայրենիքում՝այն ժամանակ Օսմանյան կայսրությունում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է գերմանացի պատգամավոր Ալբերտ Վեյլերը։

«Մինչ օրս Թուրքիան հստակ պարտավորություն չի ստանձնել իր պատմության այս մութ գլխում՝ մեր ընդհանուր պատմության մեջ։

Որպես Բունդեսթագ, մենք արդեն ճանաչել ենք այս Ցեղասպանությունը: Ես խրախուսում եմ Թուրքիայի կառավարությանը՝ քննադատաբար նայել անցյալին ու ընդունել այն։ Առանց ճանաչման հաշտություն գոյություն չունի:

Իմ մտքերն այսօր ցեղասպանության զոհերի բազմաթիվ ժառանգների հետ են ամբողջ աշխարհում: Աստված օրհնի Ձեզ»,- գրել է պատգամավորն ու հրապարակել նկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից՝ արված 2015 թ. ապրիլի 24-ին։
 

Heute ist der Gedenktag an den ersten systematisch geplanten #Völkermord des 20. Jahrhunderts - vor 106 Jahren wurden...

Posted by Albert Weiler on Saturday, April 24, 2021

 

Placeholder