Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը, Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը վերացրել են Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկու կարգավորիչներն էլ կարծում են, որ պատվաստանյութը պետք է շարունակի օգտագործվել և վստահ են, որ այն անվտանգ և արդյունավետ է: Դրա օգտագործման դեպքում թրոմբի առաջացման հավանականությունը գնահատվում է շատ ցածր, բայց կարգավորիչները խոստանում են ուշադիր հետևել այս կողմնակի էֆեկտի հետագա հնարավոր դրսևորումներին:
Արդյունքում, քվեարկության ընթացքում ամերիկյան բժշկական կարգավորող մարմնին կից փորձագիտական խորհուրդը որոշել է առաջարկել ԱՄՆ-ում վերականգնել Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը հետաձգել է Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման որոշումը: