Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք:
ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, առողջացած է համարվում 720 հիվանդ, գրանցվել է մահվան 17 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1001 է:
Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213288 դեպք, որոնցից 194080-ն` առողջացած, 4018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14189 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 963225 թեստավորում: