25.04.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
13:57 25/04/2021
Հայաստան

25.04.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք:

ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, առողջացած է համարվում 720 հիվանդ, գրանցվել է  մահվան 17 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1001 է:

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213288 դեպք, որոնցից 194080-ն` առողջացած, 4018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14189 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 963225 թեստավորում:
 

Placeholder
25.04.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել