Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Բալյան. Մեզ սպասվում է Ցեղասպանության հարցի էրդողանական լուծում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Թուրքերի առևտրային շրջանառության մասին վիճակագրությունը Ցեղասպանությունը դատապարտած և կամ ճանաչած պետությունների հետ.
Բելգիա՝ ճանաչում՝ 1998, 174 տոկոս աճ, Կանադա՝ 2004՝ 148 տոկոս, Իտալիա և Լիբանան՝ 2000 թվական՝ 126 տոկոս, Ֆրանսիա՝ 2001, 257 տոկոս, Սլովենիա՝ 2004՝ 298 տոկոս, Հունաստան՝ 1995՝ 399 տոկոս, Ռուսաստան՝ 1995՝ 912 տոկոս, և այլն։ Փաստ է, որ Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների հետ թուրքերը խորացնում են առևտրատնտեսային հարաբերությունները։ Ռուսների հետ վիճակագրությունը նայեք ուղղակի։
Մենք պետական մեքենան վերակազմակերպելու և իսկապես սուվերեն լուրջ պետություն դառնալու խնդիր ունենք։ Հայ֊թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը ներկայում միանշանակ կանխատեսելի է՝ մեզ թուրքական տնտեսական էքսպանսիա է սպասում՝ Ցեղասպանության հարցի էրդողանական լուծումը»։