Թաիլանդի վարչապետը դիմակ չկրելու համար տուգանվել է
Իրավունք
20:23 26/04/2021
Աշխարհ

Թաիլանդի վարչապետը դիմակ չկրելու համար տուգանվել է

Թաիլանդի վարչապետ Պրեյութ Չան-Օչան 6 հազար բատով (190 դոլար) տուգանվել է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ընթացքում դիմակ չկրելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի նահանգապետ Ասվին Կվանգմուանգի խոսքին։

«Ես նրան ասացի, որ նա խախտել է մայրաքաղաքի վարչակազմի հրամանը, որը պահանջում է, որ քաղաքի բոլոր բնակիչները միշտ դիմակ կրեն, երբ գտնվում են իրենց բնակավայրերից դուրս», - ասել է Կվանգմուանգան ՝ մեկնաբանելով վարչապետի ֆեյսբուքյան նկարը, որտեղ երևում է, որ վարչապետն առանց դիմակի հանդիպում է անցկացնել Կառավարությունում։

Այսպիսով, Պրայութ Չան-Օչան դարձել է Բանգկոկի առաջին բնակիչներից մեկը, որ տուգանվել է դիմակի ռեժիմը խախտելու համար:

Ըստ գործող կարգի, երկրորդ անգամ դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանվում է տուգանք՝ 12 հազար բատ, երրորդ անգամ՝ 20 հազար բատ։

Placeholder
Թաիլանդի վարչապետը դիմակ չկրելու համար տուգանվել է